Միջազգային

ԵՄ-ն որոշել է Ուկրաինային 9 միլիարդ եվրո հատկացնել

13.2kviews

Եվրամիության երկրները G7-ի անդամների հետ պայմանավորվել են Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու շուրջ։

Նշվում է, որ գումարը կուղղվի երկրի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ում։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է , որ ԵՄ-ն պատրաստ կլինի ապագայում ֆինանսավորել Ուկրաինայի վերականգնումը միայն այս երկրում բարեփոխումների իրականացման դիմաց։

«ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ միասին մտադիր է ուղի մշակել Ուկրաինայի վերականգնման համար ներդրումներ ներգրավելու համար, սակայն այդ ներդրումները պետք է ուղեկցվեն բարեփոխումներով՝ կառավարման համակարգի բարեփոխումներ, դատական համակարգի անկախության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, բիզնեսի համար դրական միջավայրի ստեղծում»,- ասել է նա։

Ֆոն դեր Լեյենը չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը, և երբ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ կլինեն տրամադրել այդ գումարը։

 

Leave a Response