Միջազգային

Իսրայելում մարդկային կորուստների թիվն անցել է 1,200-ը, Գազայի հատվածում՝ 950-ը

325views

Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման՝ շաբաթ օրը սկսած անակնկալ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը: Ինչպես նշում է france24.com, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:

Վերջինս մանրամասնել է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:

Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ

Leave a Response