Միջազգային

Ձեզ խաբեությամբ ներքաշել են. ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագների» մարտիկներին

342views

ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գրոհային ջոկատների մարտիկներին՝ հայտարարելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դիմում ենք «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ: Ձեր ընկերներից շատերը որոշ ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը` օգնություն խնդրելով իրենց մշտական տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունն ապահովելու հարցում: Մեր կողմից նման օգնությունն արդեն իսկ ցուցաբերվել է մեզ դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

ՌԴ ՊՆ-ն «Վագների» մարտիկներին հորդորել է խոհեմություն դրսևորել և հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Leave a Response