Միջազգային

Պուտինն առաջիկայում հանդես կգա ուղերձով

201views

ՌԴ-ում սեղծված լարված իրադրության ֆոնին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում հանդես կգա կոչով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, առաջիկայում կլինի նախագահի ուղերձը»,- հայտնել է նա՝ չներկայացնելով այլ մանրամասներ։

Ներկա պահին Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում այն բանից հետո, ինչ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տեսանյութեր ու հաղորդագրություններ են տարածվել ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագների» թիկունքային ճամբարներին հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Ռազմական գերատեսչությունում, սակայն, ընդգծել են, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

ԱԴԾ-ն Պրիգոժինի գործողություններն ու հայտարարությունները Ռուսաստանում քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչ է որակել, իսկ ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագների» գրոհային ջոկատների մարտիկներին՝ հայտարարելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ և հորդորելով խոհեմություն դրսևորել ու հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ նախագահ Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակից։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, իր հերթին, հայտնել է, որ Պրիգոժինի հայտարարություններից հետո քրգործ է հարուցվել ռազմական ապստամբության կոչի առթիվ։

Leave a Response