Կյանքը de facto

Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է. ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա. Մհեր Գրիգորյանը՝ սահմանային իրադրության մասին

646views

Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ադրբեջանական խմբերի մեր սահմանից դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և կարծում եմ՝ միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով սահմաններում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին:

«Ադրբեջանական կողմից չեն կարող արձագանքներ չլինել, և գործողություններ չեն կարող չլինել, ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ չկա քննարկում, որտեղ խոսվի տարածքներ հանձնելու մասին: Վերջինս շեշտեց, որ անցկացվող քննարկումները տեղի են ունենում հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթում առկա տերմիններով, որտեղ նաև խոսք չկա միջանցքի մասին:

Խոսելով երեկ հրապարակված այն լուսանկերների մասին, որտեղ զոհված զինածառայողների մարմինները պահվում էին Աբովյանի դիահերձարանի նկուղում՝ Գրիգորյանը նշեց, որ այս ամենը չի կարելի անվանել պետության վերաբերմունք: «Ես ընդունում եմ՝ սա անթույլատրելի է, խոսք չկա, բայց եկեք հնարավորություն տանք,որ լիազոր մարմիններն այդ մասին ճշտեն, և ես վստահ եմ, որ բացատրություն կլինի, բայց հարցը զգայում է, եկեք բան չասեմ»:

Leave a Response