Կյանքը de factoՀասարակություն

Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերագործարկվում են 47 և 24 երթուղիները․ Երևանի քաղաքապետարան

527views

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ այս դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում է Երևանի 4 երթուղի (հ.հ.26, 38, 99, 74)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

հ.47 երթուղի՝ Նուբարաշեն — ՀԱԹ -Եռաբլուր
Նուբարաշեն (սկզբնականգառ) — Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ — Նուբարաշենի խճուղի — Խաղաղ Դոնի — Տիտոգրադյան — Այվազովսկու — Էրեբունու — Մուրացանի – Ռոստովյան  — Արցախի փ-ներ — Տիգրան Մեծի պող. -Քրիստափորի փ. — Արշակունյաց — Բագրատունյաց պողոտաներ — Սեբաստիայի — Րաֆֆու — Զոր. Անդրանիկի — Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. — Եռաբլուր (վերջնականգառ),

հ.24 երթուղի՝ Նորագյուղ – Երևանի պետական պումանիտար քոլեջ
Նորագյուղ (սկզբնականգառ) — Էջմիածնի հին խճ. — Ծով. Իսակովի պող. — «Հաղթանակ» կամուրջ — Մաշտոցի — Մարշալ Բաղրամյան պողոտաներ — Կասյան փ. — Կոմիտասի պող.- Շիրվանզադեի — Մամիկոնյանց – Գրիբոյեդովի — Արղության — Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Leave a Response