Առողջապահություն

ՌԴ-ում գրանցվել է «Քովիդ-19»-ի հայտնաբերման առաջին արագ թեստը` նախատեսված պատվաստված անձանց համար

980views

Ռուսական Рапид БИО («Սկոլկովո» հիմնադրամի ռեզիդենտ) և Авивир ընկերությունները համատեղ գրանցել են պատվաստումից հետո կորոնավիրուսի հակամարմինների հայտնաբերման առաջին արագ թեստը Ռուսաստանում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Սկոլկովո» հիմնադրամից նշել են, որ 96 տոկոսանոց հավաստի արդյունք ապահովող հետազոտության պատասխանը հասանելի կլինի 15 րոպեում, իսկ հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կաթիլ արյուն հանձնել:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում «Քովիդ 19»-ի դեմ պատվաստվել է ավելի քան 8 մլն մարդ: ՌԴ առողջապահության նախարարությունը երեք պատվաստանյութ է գրանցել` «Սպուտինիկ V», «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ»:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,7 մլն մարդ, մահացել` ավելի քան 105 հազարը:

Leave a Response