Կյանքը de factoՀասարակություն

Զինվորական ծառայության տարիքային շեմը բարձրացվեց

548views

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Կառավարությունն առաջարկել էր սպայական և շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր:

«Գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, իսկ 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար 50-ը՝ 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Առաջարկվում է համաչափորեն բարձրացնել նաև պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 և 58-ից 60 տարեկան»,- նախագիծը ներկայացնելիս նշել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Leave a Response