Միջազգային

ՌԴ-ում հայտարարել են, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ուզբեկստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ

689views

ազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ուզբեկստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է news.rambler.ru-ն։

«Ուզբեկստանը ժամանակին դուրս է եկել ՀԱՊԿ-ից, բայց կարող է նորից մտնել: Հիմա ես դա չեմ բացառում, երբ նրանք (Ուզբեկստանի իշխանությունները-Tert.am) տեսնում են՝ այլևս չկա մեկը, որի վրա կարելի է հույս դնել»,- ասել է Կալաշնիկովը:

Ղազախստանում գազի գնի կտրուկ թանկացման պատճառով նոր տարվա առաջին օրերին բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել։ Հունվարի 4-ից Ալմաթիում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։ Ցուցարարները իշխանություններից պահանջում են անհապաղ փոխել երկրում քաղաքական ռեժիմը։

Ղազախստանում անկարգությունների ֆոնին արտակարգ դրություն է մտցվել. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Ղազախստանի ղեկավարի համապատասխան կոչից հետո որոշել է խաղաղապահ ուժեր ուղարկել հանրապետություն։

Leave a Response