Առողջապահություն

«Օմիկրոն» հիմնամանրէի բռնկման պատճառով ստեղծված դժվարին իրադրությունը կպահպանվի ևս 3 ամիս. ԱՀԿ

7kviews

COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն «Օմիկրոն» հիմնամանրէի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաբարոն նշել է, որ, բացի «Օմիկրոն»-ից, կարող են հայտնվել նաև այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ: Նա նաև անհանգստություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եթե Արևմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի մյուս երկրների բուժհաստատություններն արդեն գերբեռնված են:

Ոչ մի երկրում հնարավորություն չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, հատկապես աղքատ երկրներում, բայց դժվարությունները կլինեն միայն առաջիկա երեք ամիսներին, նշել է Նաբարոն: Համավարակի ամբողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դեպք և հիվանդության հետևանքներից ավելի քան 5,5 միլիոն մահ:

Leave a Response