Կյանքը de factoՄիջազգային

Սահմանին իրավիճակի կարգավորումն առանց ՌԴ-ի հնարավոր չէ. Պուտին

755views

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում:

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան։ Այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ», — ասել է Պուտինը:

Leave a Response