«Պատվաստումների օր Երևան քաղաքում»․ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը
838
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:
«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը: Պատվաստումը կիրականացվի ՀՀ-ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:
add a comment