Միջազգային

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կպաշտպանենք Լուգանսկի անկախությունը և տարածքային ամբողջականությունը. Պուտին

4.6kviews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկին ազգային տոնի առթիվ, վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել ԼԺՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտնում է Կրեմլի կայքը։

«ԼԺՀ քաղաքացիները ծանր պայմաններում նշում են իրենց պետական տոնը՝ զենքը ձեռքին պաշտպանելով հայրենի հողը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կպաշտպանենք հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ փետրվարի 21-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը հուսալի հիմք կծառայի մեր երկրների միջև եղբայրական, դաշնակցային կապերի ամրապնդման համար», — ասել է Պուտինը:

ԼԺՀ-ն իր անկախությունը հռչակել է 2014 թվականի մայիսի 12-ին: Այս տարվա փետրվարի 21-ին ՌԴ-ն ճանաչել է նրա ինքնիշխանությունը:

Leave a Response