Կյանքը de factoՀասարակություն

Տիգրանաշենը պատմական հայկական գյուղ է . Արման Թաթոյանը ներկայացրել է քարտեզ

572views

Մի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:

Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):
Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:

Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը:

 

Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:

Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:

 

Պատմական փաստերի աղшվшղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվ-տшնգnւթյnւնը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտ-шնգելnվ մեր երկրի անվ-տшնգnւթյnւնը:» ,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Leave a Response