ady.obozrevatel.com-ը ներկայացրել է տարբեր երկրների հարսանեկան ուրախ ավանդույթները, որոնց որոշ մասը պահպանվել է մինչև այժմ:
Շոտլանդիա
Համաձայն շոտլանդական հին սովորույթի՝ հարսանիքի նախօրյակին հարսին ողողում են կեղտով, փչացած մթերքներով, աղբով և մնացորդներով, ապա մի քանի ժամ կապում ծառին:
Չինաստան
Չինաստանի շրջաններից մեկում աղջիկները սկսում են պատրաստվել ընտանեկան կյանքին մեկ ամիս առաջ՝ օրը մեկ ժամ լաց լինելով: Աստիճանաբար նրան են միանում ընտանիքի կանայք՝ սկզբից մայրը, հետո՝ տատիկը, ապա՝ քույրերը և այլն:
Հնդկաստան
Հնդկաստանի որոշ շրջաններում փեսացուն խորանին մոտենալուց պետք է հանի կոշիկները, իսկ կնոջ բարեկամները պետք է ջանան այն գողանալ: Եթե տղայի բարեկամները չեն կարողանում հսկել կոշիկները, ապա փեսացուն պետք է դրանց համար վճարի հարսի բարեկամներին:
Քենիա
Այստեղ հայրերն օրհնում են աղջիկների ամուսնությունը՝ նրանց երեսին թքելով: Ապա աղջիկը լքում է տունը առանց հետ նայելու, հակառակ դեպքում, ըստ լեգենդի, նա քար կդառնա:
Գերմանիա
Հավատարմության երդումից հետո զույգը հյուրերի ներկայությամբ գերան է սղոցում:
Լեհաստան
Հյուրերին առաջարկում են հարսի հետ պարել… փողով: Գումարը հավաքում է ընկերուհին, ապա տալիս նորապսակներին:
Իսպանիա
Իսպանիայում փեսացուն տալիս է հարսին 13 ոսկեդրամ, իսկ հարսն այն վերադարձնում է փեսացուին: Դա ցույց է տալիս, որ նրանք իրար պատրաստ են աջակցել: 13 թիվը խորհրդանշում է Քրիստոսին և նրա 12 առաքյալներին:
Դանիա
Ամեն անգամ, երբ հարսը դուրս է գալիս դահլիճից, աղջիկները կարող են համբուրել փեսացուին: Նույնը վերաբերում է հարսնացուին. հենց փեսան դուրս է գալիս, ցանկացած տղամարդ կարող է համբուրել հարսին:
Բուլղարիա
Երիտասարդը ուղղակի պետք է խնձոր շպրտի սիրելիի վրա:
Նիգերիա
Նիգերիայում աղջիկը սկսում է նախապատրաստվել հարսանիքին մեկ տարի առաջ: Ծնողները նրան առանձնացնում են և 12 ամիս կերակրում սննդարար ուտելիքներով: Համարվում է, որ նիհար աղջիկները ամուսնության մեջ երջանիկ չեն լինում: