Ժամանց

15 տարի անց Հայաստանի հավաքականը կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը

207views

15 տարի անց Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի մասնակցությունը հաստատվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, որը տեղի է ունեցել Պրահայում էլիտար դիվիզիոնում աշխարհի առաջնության ժամանակ։

Շուտով կկայանա մամուլի ասուլիս Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի և Հայաստանի հոկեյի լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի գլխավոր թեման կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մրցաշարին մասնակցել է 2010 թվականին III դիվիզիոնում։

Աղբյուր ՝ ArmSport.am

Leave a Response