Կյանքը de facto

2021թ. Արագածոտնի մարզում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է մոտ 15 մլրդ դրամի

347views

Արագածոտնի մարզն ուրույն տեղ ունի ՀՀ-ում արագ զարգացող արևային էներգետիկայի ոլորտում: Այն հանրապետության ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, ուստի ներդրողների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը:

2021 թվականին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

Արդյունքում՝ պլանավորված 11 մլրդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021 թվականին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ 200 հազար դրամի։ Նշված ներդրումները կատարվել է 6 ՍՊԸ-ի կողմից։

Նշվում է, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Leave a Response