Կյանքը de facto

2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա. ՀԾԿՀ որոշումը

231views

Այսօրվա՝ նոյեմբերի 29-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները:

2024 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի՝ 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա, և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ:

Քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և սպառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: Արդյունքում՝ 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Leave a Response