Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։
Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։
Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։
Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն:





