
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Dvin Hall-ում պաշտոնապես մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտի տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Silicon Mountains Summit & Expo 2026-ը՝ «Invest in Innovation» խորագրով՝ մեկ հարկի տակ հավաքելով ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին և երիտասարդ հետազոտողներին։
Գագաթնաժողովի պաշտոնական բացմամբ ազդարարվեց ոլորտային քննարկումների մեկնարկը:
Զուգահեռաբար անցկացվող ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում ինժեներական և տեխնոլոգիական թարմ մշակումներն են։ Այցելուներին ներկայացվել են ռոբոտաշինության ոլորտի վերջին ձեռքբերումները, որոնք ակնառու ցուցադրում են ինքնավար համակարգերի և ռոբոտատեխնիկայի ընդլայնված հնարավորությունները։
Մասնավորապես, առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել ռոբոտացված ձեռքի ցուցադրությունն ու տարբեր ճշգրիտ առաջադրանքներ կատարելու դրա փորձարկումը։ Ցուցահանդեսի շրջանակում իրենց նորարարական ծրագրերն ու մշակումներն են ներկայացրել նաև տարբեր համալսարանների և գիտական կենտրոնների հետազոտական թիմերը։
Silicon Mountains 2026-ը կշարունակի իր աշխատանքները նաև վաղը՝ նոյեմբերի 4-ին։
Նշենք, որ միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։
Հետևեք gmpress.am-ի թողարկումներին՝ միջոցառման ընթացքին և տեխնոլոգիական աշխարհի ամենահետաքրքիր նորություններին առաջինը տեղեկանալու համար։




