Արժեքներ

Երևանում, Գյումրիում և Վանաձորում կանցկացվի «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառումը

33views

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կանցկացնի «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառումը։

Առաջին անգամ Հայաստանում և միաժամանակ 40 երկրներում անցկացվող այս միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում և իրականացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

 

ERNA-ի նպատակն է գիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար՝ բացահայտելով, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և ոգեշնչում գտնել վաղվա օրվա լուծումները։ Անմիջական երկխոսություն ստեղծելով հետազոտողների և հասարակության միջև՝ նախագիծը խթանում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը և մեծացնում վստահությունը գիտության հանդեպ՝ միևնույն ժամանակ խրախուսելով երիտասարդներին իրենց ապագան կապել հետազոտությունների և նորարարությունների ոլորտի հետ։

 

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/291

Leave a Response