
102views
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի
Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու
խորացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական
հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով առկա փոխգործակցության
շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու փոխգործակցության
նոր հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։
add a comment




