Կյանքը de factoՀասարակություն

Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

60views

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

 

🔷 Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

🔹Սախարովի հրապարակից,

🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

 

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին», — նշված է հայտարարությունում։

Leave a Response