18.2k
Գերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:
add a comment