Կյանքը de factoՀասարակություն

Զոհված հայր, մայր, քույր, եղբայր ունեցող ընտանիքների միակ արու զավակները կազատվեն ծառայությունից․ ԱԺ-ն քննարկում է օրենսդրական նախաձեռնությունը

506views

Իմ առաջարկած օրենսդրական նախաձեռնության նպատակն է հնարավորություն տալ պատերազմի և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Այսինքն`այն զորկոչիկները, ովքեր ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով առաջարկվող օրենսդական նախաձեռնությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Գործող կարգավորումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Ունենք քառօրյա և 44-օրյա պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն, նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր սոցիալական, հոգեբանական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին ևս ուղարկել պարտադիր զինվորական ծառայության»,- ասաց Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ այս նախաձեռնության արդյուքնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն ծանր հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։

Leave a Response