Ժամանց

Հրթիռից պոկված և ավելի քան 9000 կմ/ժամ արագությամբ թռչող բեկորը ժամեր անց կբախվի Լուսնին․ գիտնականներ

10.3kviews

Տիեզերքում հրթիռից պոկված մասը ժամեր հետո կբախվի Լուսնին, հայտարարել են գիտնականները, որոնք այս բախումը կանխատեսել էին դեռ ամիսներ առաջ՝ հունվարին, գրում է BBC-ն:

Ենթադրվում է, որ երեք տոննա կշռող բեկորը, որը թռչում է տիեզերքով 9334 կմ/ժամ արագությամբ Լուսնի հետ կբախվի Լոնդոնի ժամանակով 12:25-ին։

Աստղագետները սկզբում կարծում էին, որ հրթիռի մասը արձակվել է Իլոն Մասկի SpaceX ծրագրի կողմից, հետո սակայն, պարզվել է, որ այն չինական է, թեպետ Չինաստանը հերքում է սա:

Նշենք, որ ըստ գիտնականների, Լուսնի հետ բախումը երկրի բանական արբանյակի վրա մեծ ազդեցություն չի ունենա։  Ըստ նրանց բախման հետևանքով կառաջանա 10-20 մ լայնությամբ խառնարան:

Leave a Response