Կյանքը de factoՊաշտոնական

Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Արթուր Թովմասյանին

469views

 

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:

 

Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շեշտադրեց ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում

Leave a Response