Կյանքը de factoՀասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

78views

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։

Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն։

 

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժին

Leave a Response