Միջազգային

ԱՄՆ հետախուզական գործակալությունների աշխատակիցները հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ մտահոգությունների ալիք բարձրացնելով երկրում

8kviews

Ամերիկյան հետախուզական գործակալությունների աշխատակիցներից շատերը կարող են շուտով ազատվել աշխատանքից՝ կառավարության՝ պատվաստվելու պահանջը չկատարելու պատճառով:

 

Ինչպես փոխանցում է The Associated Press-ը, թեև հետախուզական գործակալությունների անձնակազմերում պատվաստման մակարդակն առհասարակ ավելի բարձր է, քան ամերիկյանհասարակության շրջանում, կան հաստատություններ, որոնց աշխատակիցների մի մասը հրաժարվում է պատվաստվել: Ինչպես օրինակ, Կենտրոնական հետախուզական վարչությունում պատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 97 տոկոս, սակայն 18 գործակալությունից բաղկացած հետախուզական միությունում այդ տոկոսը ցածր է և ընդգրկում է մոտ 100 000 մարդ:

 

Այս տվյալները հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ,հանրապետական Քրիս Ստյուարտը՝ վկայակոչելով պալատի հետախուզական հարցերով հանձնաժողովին: Նրա խոսքով՝ որոշ գործակալություններում չպատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 20%, որոշներում էլ՝ 40%:

 

ԱՄՆ պետական հաստատություններում աշխատակիցների պատվաստման վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է, որից հետո չպատվաստված անձինք կարող են հեռացվել աշխատանքից: Հետախուզական գործակալությունների դեպքում դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է, ինչը մտահոգության ալիք է բարձրացրել Հանրապետական կուսակցության շրջանում, քանի որ ոլորտի աշխատակիցները հատուկ պատրաստում անցած և գիտելիքների տիրապետող անձինք են, որոնց փոխարինելը հեշտ չէ:

 

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ չափահաս բնակչության 70 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 80 տոկոսն էլ ստացել է առնվազն մեկ չափաբաժի ն:

Leave a Response