Կյանքը de factoՀասարակություն

Ապացուցել եմ աշխատանքով. կայացավ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը

2.3kviews

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Մասիսի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ամփոփիչ հանդիպում-հանրահավաքը: Լեփ-լեցուն հրապարակում դաշինքի անդամները՝ առաջնորդ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, ևս մեկ անգամ  ներկայացրեցին ծրագրային դրույթներն ու համայնքի զարգացման ապագայի իրենց տեսլականը. «Վստահեցնում եմ Ձեզ, որ մեր կառավարմանВозможно, это изображение (16 человек, люди стоят и в помещении) ժամանակահատվածում լուծվելու են Մասիս խոշորացված համայնքի խմելու ջրի որակի, ոռոգման ցանցի, կոյուղագծերի  հարցը, աշխատելու ենք, որ մեր բոլոր բնակավայրերն ազատվեն գարշահոտութություններից, ամենակարևորը, ինչքան ուզում են ընդդիմանան՝ մենք փակելու ենք չարաբաստիկ աղբավայրը……..»,-իր ելույթում նշեց Դավիթ Համբարձումյանը՝  ներկայացնելով  իր՝ քաղաքապետ եղած ժամանակահատվածի՝ վերջին 5 տարիներին  իրականացված աշխատանքներն ու  բարեփոխումները՝ նաև թվային տարբերակով՝ ևս մեկ անգամ հորդորելով մասիսցիներին տեր կանգնելու իրենց քվեին, քանզի ոչ ոք իրավունք չունի  ընտրություն պարտադրելու:

Возможно, это изображение (2 человека и на открытом воздухе)Նշենք, որ մինչ ամփոփիչ հանդիպում-հանրահավաքը, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջնորդն ու թիմակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում անմահացած Հերոսների շիրիմներին, այնուհետ այցելել սբ. Թադեոս եկեղեցի և աղոթք հղել առ Աստված:

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 5-ին  ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ համամասնական ընտրություններ։

Leave a Response