Ժամանց

Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ որպես ամուսիններ ընտրում են իրենց «երկվորյակներին»

15.6kviews

Ուսումնասիրությունները հերքել են այն տեսությունը, որ հակադրությունները ձգում են միմյանց:

Դեռ 1987 թ.-ին Միչիգանի համալսարանի գիտնականները փորձել են պարզել`կա՞ արդյոք կապ ամուսինների արտաքին տեսքի միջեւ: Ուսումնասիրելով շուրջ 25 տարի ամուսնացած զույգերի լուսանկարները՝ նրանք եկան այն եզրակացության, որ տարիների համատեղ կյանքից հետո զուգընկերները նմանվում են միմյանց: Մասնագետներն այս երեւույթը բացատրեցին միմիկաների բազմակի նմանակումով՝ նշելով, որ երկարատև սոցիալական շփումը նպաստում է դեմքի արտահայտությունների և զուգընկերների հատկությունների «կրկնօրինակմանը»:

Այդուհանդերձ, Սթենֆորդի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը հերքում է այս տեսությունը:

Հետազոտողները ուսումնասիրել են 517 զույգերի դեմքի լուսանկարները, որոնք արվել են ամուսնության սկզբում և 20 կամ ավելի տարվա համատեղ կղանքից հետո: Նկարները հետազոտվել են երեք տարբեր եզանակով. նախ՝ դա արեցին իրենք՝ գիտնականները, ապա նրանք կամավորների մի խմբի խնդրեցին գտնել ճիշտ զույգերին, իսկ երրորդ փուլում պատկերները սկանավորվեցին դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:

Բոլոր երեք փուլերն էլ տվել են նույն արդյունքը. զուգընկերներն իրենց համատեղ կյանքի ընթացքում չեն «հարմարվել» միմյանց արտաքիններով: Ավելին, ժամանակի հետ, ընդհակառակը, նրանք դարձել են ավելի տարբեր:

600×400

Փոխարենը գիտնականների ուշադրությունը գրավել են նախնական լուսանկարները: Պարզվել է, որ մարդիկ հենց սկզբից ընտրում էին իրենց նման ամուսինների: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ամուսնության մեջ «հակադրությունները ձգում են միմյանց» սկզբունքը չի գործում, ընդհակառակը, զուգընկերներն առավել հաճախ ընտրում են իրենց նման անձի։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Scientific Reports-ում հրապարակված հոդվածում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Leave a Response