Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը հայտնել է՝ որքան գումար է ծախսել 2021-ի 11 ամիսների ընթացքում COVID-19-ի դեմ պայքարում

6.8kviews

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր   10.883.977.658
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)   2.602.441.347
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում   82.948.723
Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում   1.229.286.016
Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար   763.752.705
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն   65.767.369
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն   4.550.893.776
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն   743.483.081
Բժշկական կենտրոնների վերանորոգում   208.250.651
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ   261.992.384
Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ   185.638.114
Հանրագումար   21.578.431.824

Leave a Response