Կյանքը de facto

ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարարությունները

658views

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է: Այ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

 

 

Leave a Response