Արժեքներ

Արցախի պետական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

20.8kviews

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր:

Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական բուհի բարելավման ծրագրերը։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Արցախի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով

Leave a Response