ԱռողջապահությունՄիջազգային

Նիդեռլանդներում դադարեցնում են մինչև 60 տարեկան անձանց AstraZeneca-ով պատվաստումները

671views

Նիդեռլանդները դադարեցրել է AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումները 60 տարեկանից ցածր մարդկանց շրջանում՝ թրոմբոզի մասին նոր հաղորդագրություններից հետո: Այս մասին ապրիլի 2-ին, հայտարարել է երկրի առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարարությունը, գրում է ТАСС-ը:

Գերատեսչությունը բացատրել է այդ որոշումն այն փաստով, որ այս պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ արյան հյուսվածքի տեսքով:

Խոսքը Նիդեռլանդներում հինգ դեպքի մասին է, երբ հիվանդացել են 25-ից 65 տարեկան կանայք, որոնցից մեկը մահացել է:

«Մենք պետք է զգույշ լինենք, ուստի խելամիտ կլինի հիմա որպես նախազգուշական միջոց սեղմել դադարի կոճակը», — ասել է առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն:

AstraZeneca-ի ներարկումների կասեցումը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը, երբ Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) թարմ խորհրդատվություն կտրամադրի այդ կապակցությամբ, ասել է նա:

Leave a Response