Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ստորագրել են խորհրդատվությունների երկամյա ծրագիրը
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը: