Երևանի թիվ 19 պոլիկլինիկան հանրապետությունում խոշորագույններից մեկն է
Շարունակելով ստացիոնար բուժհաստատությունների և, առհասարակ, առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների ու ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք հանրապետությունում խոշորագույններից մեկի՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ մեր բազմաբովանդակ և ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցած հարզացրույցը: Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի այսօրը, ինչ ծավալներով եք աշխատում և տարիքային ո՞ր խմբերին եք սպասարկում : Ինչպես յուրաքանչյուր օրը, այնպես էլ այսօր պոլիկլինիկայի համար լուսավոր է և հագեցած աշխատանքային հոգսերով: Երևանի թիվ 19 պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 84.000 բնակչության: Այն իր բնակչության թվով և սպասարկման անձնակազմով համարվում է հանրապետության...