ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:...
ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանական կողմն Արցախում բնակչության տարհանման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է շրջանառում (լուսանկար)

Ադրբեջանական կողմը համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, կրկին ապատեղեկատվություն է տարածում. շրջանառվում է փաստաթուղթ այն մասին, թե, իբր, Արցախի պաշտպանության նախարարությունը բնակչությանը նախազգուշացրել է պատրաստ լինել արտակարգ տարհանման: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող փաստաթուղթը կեղծ է։ «Դրանում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել փաստաթղթի կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանատիպ տեղեկություններ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում: «Մեսինջերներում նման բան ստանալիս լուրջ մի ընդունեք: Ընդհանրապես, վերջին օրերին կտրուկ ակտիվացել են։ Քանի...
ԳլխավորԺամանց

Ինչպիսի կանանց են տղամարդիկ կատարյալ համարում

Երիտասարդ և չամուսնացած տղամարդիկ սեփական պատկերացումներն ունեն այն կնոջ մասին, ում իրենք կարող են սիրահարվել և ամուսնության առաջարկություն անել: Graziamagazine.ru-ն հարցում է իրականացրել հենց նման տղամարդկանց շրջանում՝ պարզելու նրանց սիրային նախապատվություններն ու պատկերացումները: Պարզվում է՝ երիտասարդ, ազատ, գեղեցկադեմ, հաջողակ և առանց ակնհայտ բարդույթների տղամարդիկ փնտրում են առաջին հերթին անկեղծ, երկխոսելու հակված կանանց, ովքեր պատրաստ են զգացողությունների, խնդիրների մասին պատմել տղամարդուն՝ առանց հույս փայփայելու, որ տղամարդը կհասկանա իրենց: Կին, ում հետ տղամարդը կարող է ազատ խոսել, քննարկել ցանկացած թեմա, ով ոչ միայն խելացի, ընկալող լինի, հետաքրքրասեր, այլև շփվող և բաց, կհասկանա...
ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ․ ԿԳՄՍՆ

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների...
ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մարված է

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։ Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից Արսեն Հ․-ն (ծնված 2002 թ․), ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի...
ԳլխավորԿյանքը de facto

ԱՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են հայկական երկու պետությունների անվտանգային համակարգին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:...
ԳլխավորԺամանց

Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը: Այս մասին 35-ամյա պորտուգալացին հայտարարել է Instagram-ում ՝ տեղադրելով իր լուսանկարը մրցանակի հետ միասին: Մրցանակը տրվում է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում ազգային ընտրանու և ակումբի կազմում անցկացվող միջազգային մրաշարերում լավագույն ռմբարկուին: 2019-ին Ռոնալդուն ընդհանուր առմամբ խփել է 21 գոլ՝ 14-ը իր ազգային թիմի մարզաշապիկով, 7-ը՝ Չեմպիոնների լիգայում, բայց միայն հիմա է նրան շնորհվել այս մրցանակը: Կրիշտիանուն ստացել է IFFHS մրցանակը 5-րդ անգամ: Նախկինում նա այն ստացել էր 2013,...
ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին եւ 25-ին: «Սեպտեմբերի...
ԳլխավորԿյանքը de factoՊաշտոնական

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանին․ ներկայացվել են ՀՀ Ոստիկանությունում կատարված բարեփոխումները (տեսանյութ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս  մասին տեղեկացնում...
1 263 264 265 266 267 279
Page 265 of 279