Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ մարտի 27-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեծ շուքով նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Դեռևս 1646թ.-ն կառուցված Ս. Հակոբ եկեղեցի բակում (որը թեպետ պաշտոնապես չի գործում, բայց մասնակի վերանորոգումներից հետո տեղի հավատավոր ժողովրդի համար ուխտատեղի է դարձել) մատաղի սրբագույն արարողությամբ նշանավորվեց տոնի խորհուրդը՝ մեծ ու տոնական ուտեստներով հարուստ սեղանի շուրջ համախմբելով գյուղի ողջ բնակչությանը: Տոնակատարությունն իրենց գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով զարդարում էին գյուղի հրաշամանուկները: Հարկ է նշել, որ ամբողջ ընթացքում գյուղապետ Աշոտ Թարվերդյանն անձամբ էր հետևում, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և...
Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝ Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո` 1915 թվականին Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան...
‹‹Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեզ մոտ անցավ արդար, թափանցիկ, կարելի է ասել՝ մի քայլ առաջ: Քվեարկության ամբողջ ընթացքը նկարահանավել է: Առավոտյան ժամը 8-ից մինչև 11-12-ը Եվրոպայի խորհրդի դիտորդները մեր տեղամասում են եղել՝ հետևելով ողջ ընթացքին, այնուհետև նույնը նաև միջազգային և տեղական դիտորդները: Ամբողջ ընտրական պրոցեսում որևէ խախտում չի արձանագրվել, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը քվեարկելու է ‹‹այո›› ››,- մեզ հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղ.Մարտիրոսյանը: Իսկ թե ինչ աստիճանում էր գտնվում ժողովրդի տեղեկացվածությունը սպասվող փոփոխությունների վերաբերյալ և արդյոք մարդիկ քաջատեղյակ էին, թե...
Շարունակելով ստացիոնար բուժհաստատությունների և, առհասարակ, առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների ու ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք հանրապետությունում խոշորագույններից մեկի՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ մեր բազմաբովանդակ և ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցած հարզացրույցը: Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի այսօրը, ինչ ծավալներով եք աշխատում և տարիքային ո՞ր խմբերին եք սպասարկում : Ինչպես յուրաքանչյուր օրը, այնպես էլ այսօր պոլիկլինիկայի համար լուսավոր է և հագեցած աշխատանքային հոգսերով: Երևանի թիվ 19 պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 84.000 բնակչության: Այն իր բնակչության թվով և սպասարկման անձնակազմով համարվում է հանրապետության...
Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ վնասելով նաև մեքենան: Կարծես թե այսքանը բավարար չէր՝ տանիքի թիթեղը ուժեղ հոսանքից պատուհանը ջարդվելով ներս է ընկել՝ ահ ու սարսափի մատնելով տան անդամներին: Բարեբախտաբար, կամ երեևի թե ճիշտ կլինի սա հրաշք համարել, բայց սենյակում այդ...
Կոտայքի մարզի Գառնի գյուղի ղեկավար Աշոտ Վարդանյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Պարոն Վարդանյան,...