ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր...









