Ամիրյան փողոցի կրակոցների գործով Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ...











