Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը, նրա կողմից հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայրենակիցներ, Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է: Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու: Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված,...









