Ռազմական դրությունը կարող է իրավաբանորեն խանգարել ռազմագերիների վերադարձին. Արա Զոհրաբյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրությունը , որը մինչ օրս պահպանվում է: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ ռազմական դրությունը կարող է խանգարել ռազմագերիների վերադարձին: «Իմ կարծիքով ռազմական դրությունը կարող է իրավաբանորեն խանգարել ռազմագերիների վերադարձին: Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի 118-րդ...








