Ուշադրություն. Հնարավոր են հետցնցումներ, ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը մնալ դրսում
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ ԱԻՆ-ը։ Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, որ ահազանգեր են ստացվել Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով...










