ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար․ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին ասված է Պետդեպի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների իրականացման համար 2.000.000...









