Հասարակություն

ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն: Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ […]


Վանաձորում ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության գործով անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի […]


«Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, […]


Սողանք Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Շորթման կասկածանքով ձերբակալվել են Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում […]


Քլունին ժամանեց Հայաստան (Ֆոտո)

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին  քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Աստղին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ […]


Գրիպի որ նշանների դեպքում է երեխային պետք տեղափոխել հիվանդանոց. ՀՀ ԱՆ

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն` • ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, • հազ, • հարբուխ, • կոկորդի ցավ, […]


Մեքսիկացի ընթերցողներին ներկայացվեցին Հայոց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ

ՀՀ Մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ […]


Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)

Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս  14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ […]


Կարբիում մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց ‹‹Բերքի տոնը››

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արագածոտնի մարզի Կարբի գյուղում նոյեմբերի 7-ին մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց արդեն ավադական դարձած ‹‹Բերքի տոնը››: Տոնն առաջին հերթին նշանավորվեց  Կարբիի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով և բերքի օրհնության արարողությամբ: Կարբեցիներին ողջունելու և շնորհավորելու էին եկել այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, […]