2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվել է 285 թեկնածու
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: Ինչպես նշված է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի հայտարարության մեջ, առաջադրվել է 196 անհատի և 89 կազմակերպության թեկնածությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, իսկ առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։ Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար խիստ գաղտնի է պահվում և կարող է հրապարակվել մրցանակների շնորհումից միայն 50 տարի անց: Այնուամենայնիվ, ամեն տարի առաջադրելու իրավունք ունեցող կազմակերպություններից կամ անձանցից այս կամ այն թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ են հայտնվում լրատվամիջոցներում։ Այդ...









