Ադրբեջանական կողմն Արցախում բնակչության տարհանման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է շրջանառում (լուսանկար)
Ադրբեջանական կողմը համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, կրկին ապատեղեկատվություն է տարածում. շրջանառվում է փաստաթուղթ այն մասին, թե, իբր, Արցախի պաշտպանության նախարարությունը բնակչությանը նախազգուշացրել է պատրաստ լինել արտակարգ տարհանման: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող փաստաթուղթը կեղծ է։ «Դրանում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել փաստաթղթի կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանատիպ տեղեկություններ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում: «Մեսինջերներում նման բան ստանալիս լուրջ մի ընդունեք: Ընդհանրապես, վերջին օրերին կտրուկ ակտիվացել են։ Քանի...