Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։...
Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը: Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։ Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է...
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է...
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:...
Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով, թերևս, մի նորագույն պատմական առաքելություն: #Armenia#NKstrong#Azerbaijan#StopAliyev#ArtsakhStrong#NagornoKarabakh#ArmeniaStrong#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ...
Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում՝ Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին, թաթարներին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։ Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր...
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:...