Միջազգային

Էրդողանը գիշերը ստորագրել է Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին հրամանագիր

1.8kviews

Կեսգիշերին հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 2-ին իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է չեղյալ հայտարարել կոնվենցիայի վավերացումը: Թուրքիայի ազգային, պահպանողական և կրոնական մասը, ի թիվս այլ երկրների նման շրջանակների, կարծում է, որ այս կոնվենցիան խթանում է ԼԳԲՏ և արմատական ֆեմինիզմի գործունեությունն ու քարոզչությունը «գենդերային հավասարություն» հասկացության միջոցով: Կոնվենցիայում «գենդեր» բառը նշանակում է նաև ԼԳԲՏ անձինք:

Միևնույն ժամանակ, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP) և ձախակողմյան ազգայնականները` İYİ կուսակցությունը, դեմ են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալուն: Ընդդիմության ԶԼՄ-ները տանում են իշխանությունների «կնատյացության» թեզը:

Թուրքիայում այս թեման վերջին շրջանում բավական զգայուն է. երկրում սպասվում են բողոքի ալիքներ։

Нет описания.

Leave a Response